Պապարացիները լուսանկարել են Ջարեդ Լետոյին ու նրա սիրելիին

48-ամյա Ջարեդ Լետոն վերջերս հաստատեց, որ խաղալու է նկարիչ Էնդի Ուորհոլի նոր կենսագրական ֆիլմում: Ամենայն հավանականությամբ, դերասանը դեռ չի սկսել աշխատանքը ֆիլմում, քանի որ երեկ պապարացիները նրան նկատել են ընկերուհու` 26-ամյա մոդել Վալերիա Կաուֆմանի հետ` Լոս Անջելեսում:

Պապարացիները լուսանկարել են զույգին, երբ նրանք դուրս էին գալիս դերասանի մեքենայից: Ջարեդն ու Վալերիան հանդիպում են 2015 թվականից: Լետոն Հոլիվուդի սրտակերներից մեկն. ժամանակին նա հանդիպել է Փերիս Հիլթոնի, Սքարլեթ Յոհանսոնի, Բրիթնի Սփիրսի և Քեմերոն Դիասի հետ: