Ինչպե՞ս են Ջասթին ու Հեյլի Բիբերները նշել ամուսնության 2-րդ տարեդարձը (լուսանկարներ)

2018-ի սեպտեմբերին Ջասթին Բիբերը և Հեյլի Բոլդուինը գաղտնի ամուսնացան Նյու Յորքում: Դա տեղի ունեցավ ամուսնության առաջարկություն անելուց ընդամենը երկու ամիս անց, իսկ երեկ զույգը նշել է ամուսնության 2-րդ տարեդարձը և ինստագրամյան էջերում կիսվել իրենց հիշողություններով:

Հեյլին և Ջասթինը նշել են իրենց հարսանիքի տարեդարձն իրենց տան բակում: Գնելով պատրաստի ուտեստներ և քաղցրավենիք, պառկել են խոտերի վրա և վայելել միմյանց ընկերակցությունը: