Միխայիլ Բոյարսկին բուժզննման ժամանակ կորցրել է ինքնագիտակցությունը (տեսանյութ)

ՌԴ դերասան Միխայիլ Բոյարսկիի ինքնազգացողությունը վատացել է գրիպի դեմ պատվաստմանը նախորդող բուժզննման ժամանակ: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ դերասանը կորցրել է ինքնագիտակցությունը պարանոցի ավշային հանգույցների շոշափման պահին: Ենթադրվում է, որ նրա մոտ բարձրացել է արյան ճնշումը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Բոյարսկին ընկնում իրեն զննող բժշկի վրա և գլխով հարվածում դիմացի պատին:

Բժշկի խոսքով՝ այս պահին դերասանի առողջությանը ոչինչ չի սպառնում: Կատարվածից հետո նրա ճնշումը չափել են և պատվաստում արել: