Հարավկորեացի դերասանուհի Օ Ին Հեն մահացել է սրտի կանգից

Հարավկորեացի դերասանուհի Օ Ին Հեն երկուշաբթի գիշերը հիվանդանոցում մահացել է սրտի կանգից: Նա 36 տարեկան էր: Այդ օրն ավելի վաղ ընկերուհին գտել էր նրան անգիտակից վիճակում՝ իր տանը: Դերասանուհուն տեղափոխել էին Ինհայի համալսարանական հիվանդանոց:

Լրատվամիջոցները գրել էին, որ դերասանուհու վիճակը կայունանում է, բայց նա գիտակցության չի գալիս, իսկ հետո արդեն հայտնի դարձավ նրա մահվան մասին: Հանգամանքները, որոնք հանգեցրել են նրա մահվանը, չեն բացահայտվում: Հետաքննությունը դեռ շարունակվում է: Սակայն ոստիկանությունը կասկածներ ունի, որ նա ինքնասպանության փորձ է արել ու երբ բժիշկները արդեն փորձում էին փրկել նրան` ուշ էր և նրա սիրտը չի դիմակայել: Հաղորդվում է, որ դերասանուհին երկար տարիներ է, ինչ դեպրեսիա ուներ: