Ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել Դարթ Վեյդերի դերակատարը. երկրպագուները նման բանի չէին սպասում

Բրիտանացի դերասան Սփենսեր Ուայլդինգը, ով 2016 թվականին «Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում կատարել է Դարթ Վեյդերի դերը, պատրաստվում է հրաժեշտ տալ Հոլիվուդին և հեռանալ կինոյից: 48-ամյա Ուայլդինգը, ով նախկինում պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է քիքբոքսինգով և բռնցքամարտով, հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ ակունքներին և կրկին զբաղվել այն գործով, ինչով զբաղվել է կարիերայի սկզբում ` պատուհաններ լվանալով:
Daily Star լրատվամիջոցը գրում է, որ դերասանը կարծում է` պանդեմիան կործանել է կինոարտադրությունը:
«Իմ դերասանական կարիերան դադարեց։ Եվ եթե ինձ անհրաժեշտ լինի աշխատանք, ես նորից կսկսեմ լվանալ պատուհաններ։ Ես գոռոզ չեմ։ Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ, երբ շրջապատված եմ մարդկանցով։ Եվ եթե ինչ-որ մեկը պետք է լվանա պատուհանները, ապա ինչու ես չեմ կարող», – ասել է Սփենսերը։

Նա նաև դեմ չէ աշխատել դռնապան:
Դերասանը հավելել է, որ ինքը պետք է ապրուստի միջոց ունենա, քանի որ ունի երկու դեռահաս տղա և 27-ամյա դուստր, որոնց ապագան պետք է ապահովել:
Սփենսերը, Բացի Դարթ Վեյդերից, բազմաթիվ ոչ մեծ դերեր է խաղացել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Վիկտոր Ֆրանկենշտեյնը», «Գալակտիկայի պահապանները», ինչպես նաև «Գահերի խաղը» սերիալում: