Դերասան Փեն Բեջլին և երգչուհի Դոմինո Քերքը ծնողներ են դարձել (լուսանկար)

33-ամյա դերասան Փեն Բեջլին և նրա 36-ամյա կինը՝ երգչուհի Դոմինո Քերքը, ծնողներ են դարձել: Նորածնի ծննդյան լուրը հաստատել է դերասանի կինը՝ հրապարակելով քնած նորածնի լուսանկարը:

Զույգը չի հայտնել իր երեխայի ծննդյան մանրամասները, ինչպես նաև չի հայտնել նրա սեռը կամ անունը: Բայց հավանական է, որ երեխան մոտ մեկ ամիս առաջ է լույս աշխարհ եկել։ Ծնողներ դառնալուց առաջ զույգը ողբերգություն է ապրել. աստղի կինը երկու անգամ կորցրել է իր դեռ չծնված երեխաներին։