«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Ռոմանովան ցուցադրել է կլորացած փորիկը

Երգչուհին որդի է ունեցել ավելի քան երկու տարի առաջ, սակայն մինչ այս երբեք չի հրապարակել հղի կարգավիճակում արված իր լուսանկարները։
ՎԻԱ Գրա խմբի նախկին մենակատար Միշա Ռոմանովան առաջին անգամ կիսվել է հղի ժամանակ արված լուսանկարներով։ Լուսանկարները տրամադրել են երգչուհու մամուլի ծառայությունից։

Հայտնի երգչուհին ծննդաբերել է երկու տարի առաջ, նա որդի է ունեցել, որին անվանել է Մարտին։ Սակայն սրա հետ մեկտեղ երգչուհին մինչ այժմ չի հայտնել երեխայի հոր անունը։ Աստղը հղիության ընթացքում հետևողականորեն թաքնվում էր լրագրողներից և անծանոթներից։

Օրերս էլ երգչուհին առաջին անգամ ցուցադրել է հղի կարգավիճակում արված իր լուսանկարները։ Լուսանկարներում, որոնք արվել են Կիևում՝ երգչուհու հղիության վերջին ամիսներին, աստղը ներկայացել է երկու հսկայական շների հետ։ Լուսանկարներում երգչուհին ցուցադրում է կլորացած փորիկը։