Համարձակ կերպարով Յուլիա Սավիչևան ցույց տվել իր շատ անձնական դաջվածքը

33-ամյա Յուլյա Սավիչևան կտրուկ ոճափոխություն է կատարել ու կիսվել ստացված արդյունքով իր հետևորդների հետ: Երգչուհին ներկայացել է համարձակ կերպարով և առաջին անգամ ցույց տվել իր դաջվածքներից մեկը, որը գտնվում է կրծքի տակ և բաղկացած է տողերից:

Սավիչևայի մարմինը զարդարված է մի քանի դաջվածքներով: Պարանոցի հետևի մասում նա ունի խոսափողի պատկեր, իսկ դաստակին, դստեր` Աննայի անունը: Բայց Յուլյան նախընտրում է չխոսել կրծքի տակ գտնվող դաջվածքի մասին` բացատրելով, որ այն շատ անձնական է: