«Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ, գնում եք պաշտպանելու հայրենի հողը»․ Մարիա Գուլեգինան դիմել է հայ զինվորներին

Երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին:
«Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ, գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի և Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր մայրերը: Վերադարձե՛ք, առողջ և անվնաս: Մայրական օրհնությունս Ձեզ»,- իր մաղթանքում նշել է օպերային երգչուհին:

Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում:
Նրան ծափահարել է Վիեննայի ևՀռոմի, Մյունխենի և Ցյուրիխի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի և ՍանՖրանցիսկոյի, Տոկիոյի և Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը: Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկականծագման մասին:
Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է։