«Վամպիրի օրագրերը» սերիալի հայազգի դերասանը խոսել է արցախյան պատերազմի մասին

«Վամպիրի օրագրերը» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի դերասան, մեր հայրենակից Րաֆֆի Բարսումյանը սրտի ցավով է անդրադարձել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախին ուղղված հարձակումներին:
«Մորուքս աճեցրել եմ պանդեմիայի ժամանակ. ինձ համար այն շատ ՀԱՅԿԱԿԱՆ տեսք ունի: Միգուցե լսել եք, միգուցե` ոչ, բայց կարծես` դժվար է հոգ տանել մի փոքրիկ պետության համար, որը հեռու է մեզանից… բայց այս փոքրիկ ժողովրդավարական ազգը մոբիլիզացրել է իր որդիներին ու դուստրերին, հայրերին ու մայրերին պայքարելու Ադրբեջանի ու Թուրքիայի ռասիստ ու պատերազմ հրահրող կառավարությունների դեմ: Աղոթեք, կարդացեք այս թեմայի մասին, մտածեք ձեր հայ ընկերների մասին: Մենք այս ամենը նախկինում էլ ենք տեսել, այս ամենի մասին լսել ենք մեր նախնիներից: Շատերիս ԱՄՆ-ում,  Ֆրանսիայում ու Միջին Արևելքում  գտնվելու պատճառը հենց այդ իրողություններն են: Ինձ համար դժվար է նստել ու հեռվից հետեւել այդ ամենին, բայց մենք, գոնե, մեր խոսքով կարող ենք աշխարհին իրազեկել, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-Instagram-ում գրել է Րաֆֆին: