Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհիները երգով աջակցում են զինվորներին

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհիները երգով իրենց աջակցությունն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում կռվող հայ զինվորներին:

Երգի հիման վրա նկարահանված տեսանյութն արդեն համացանցում է:

Թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղԱրցաեկանում ենք, որ կամավորության սկզբունքով ռազմաճակատ են մեկնել թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը և դերասան Վիլեն Սարգսյանը: