«Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն». Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյան

Հոլիվուդում դերասանուհի Անժելա Սարաֆյանն անդրադարձել է այս օրերին Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։

Նա «ճանաչեք Արցախը» գրությամբ լուսանկար է հրապարակել Ինստագրամում ու գրել. «Իմ սիրտը, իմ հոգին, իմ ամբողջ էությունը ձեզ հետ է, իմ ընտանիք, իմ հայեր, իմ տուն»,- գրել է Անժելան՝ վերահրապարակելով ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու Վահե Բերբերյանի գրառումը։

Դրանում ասվում է, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, ինչպես նաև կոչ է արվում միջոցներ նվիրաբերել Համահայկական հիմնադրամին։