«Հայաստան, դու իմ սրտում ես». 18 մլն հետևորդ ունեցող Հանա Սթոքինգը կոչ է արել միջոցներ նվիրաբերել Հայաստանին

Համացանցի աստղ, ամերիկացի մոդել Հանա Սթոքինգն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել` զորակցություն հայտնելով Հայաստանին ու Արցախին:

Նա տեղադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ հղումը և գրել. «Հայաստան, դու իմ սրտում ես: Մտեք կայք, եթե ցանկություն ունեք նվիրատվություն անել»:

Հավելենք, որ Հանան Ինստագրամում ունի ավելի քան 18 մլն հետևորդ: