Մահացել է լեգենդար դերասան Շոն Քոներին

Այսօր կյանքից հեռացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին։ Տեղեկությունը հայտնում են միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով նրա ընտանիքին։

Քոներին իր 90-ամյակը տոնել էր օգոստոսին։

Շոտլանդացի դերասանն առավել հայտնի էր գործակալ Ջեյմս Բոնդի կերպարով։ Նա Բոնդի առաջին դերակատարն էր և նկարահանվել էր ֆիլմաշարի յոթ մասերում։

Նրա դերասանական կարիերան տևել է տասնամյակներ։ Նկարահանվել է ավելի քան 90 գեղարվեստական ֆիլմում և հեռուստատեսային սերիալներում։ Բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», երկու «Բաֆտա», երեք «Ոսկե գլոբուս», Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի 5 մրցանակ և այլն։