Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններում ստացել է 60 հազար ձայն

ԱՄՆ նախագահական ընտրություններում հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը (Birthday Party կուսակցություն) հավաքել է 60 հազար ձայն` 12 նահանգներից:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Քանյե Ուեսթն ամենաշատ ձայները՝ 10188 ստացել է Թենեսի նահանգում, որտեղ սովորաբար նախընտրում են հանրապետական թեկնածուներին:
BBC-ն գրել է, որ սակայն Ուեսթի քաղաքական կարիերան գուցե դեռ ավարտված չէ: Ռեփերն օրեր առաջ «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է «Քանյե-2024», հանավաբար ակնարկելով 2024-ի ընտրություններին ևս մասնակցելու մտադրության մասին:

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել է շուրջ 160 մլն մարդ: Հիմնական պայքարն ընթանում է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև: Ներկայացուցիչների պալատի խոսնակը նոյեմբերի 6-ին հայտարարել էր Ջո Բայդենի նախագահ ընտրվելու մասին: