Լևոն Արոնյանն իր հաղթանակը նվիրել է Արցախում զոհվածների հիշատակին

Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Speed Chess Championship առցանց մրցաշարում: Գրոսմայստերն իր հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
«Վերջին օրերն ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ ու խոնարհվում մեր զոհվածների և իրենց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը:
Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը», – գրել է Արոնյանը:Այսօր Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել Յան Նեպոմնյաշնին (Ռուսաստան): Մրցաշարում եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին: