Մեգան Ֆոքսը պաշտոնապես հայց է ներկայացրել Բրայան Օսթին Գրինից ամուսնալուծվելու համար 

34-ամյա Մեգան Ֆոքսի և 47-ամյա Բրայան Օսթին Գրինի միջև իրոք ամեն ինչ ավարտված է: Ինչպես հայտնում է The Blast-ը, դերասանուհին նոյեմբերի 25-ին հայց է ներկայացրել «Բեվերլի Հիլզ, 90210» սերիալի աստղից բաժանվելու համար: Մեգանն ու Բրայանը բաժանվեցին այս տարվա սկզբին տաս տարվա ամուսնությունից հետո: Այդ մասին դերասանը հայտնել էր իր փոդքաստում:

Նա խոստովանել էր, որ հարաբերություններն անհարթ էին ընթանում արդեն 2019-ի վերջերին:

«Այդ ժամանակ Մեգանը զբաղված էր նկարահանումներով: Մի անգամ նա ինձ ասաց. «Ես հասկացա, որ երբ մենակ եմ աշխատում, ինձ ավելի հանգիստ եմ զգում, աշխատանքի ընթացքում ինքս ինձ ավելի շատ եմ դուր գալիս»,- հիշել է դերասանը: