Դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հոսպիտալացվել է

Խորհրդային դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է տելեգրամյան «112» ալիքը։

Դերասանուհին գանգատվել է գլխի հատվածում ցավերից ու ընդհանուր թուլությունից։ «Հիմա նա բժիշկների հսկողության տակ է։ Վիճակը միջին ծանրության է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 26-ին, Սվետլիչնայան որդուն ու թառանը մեղադրել է անդիկով թունավորման փորձի համար։ Նա պատմել է, որ որդին ու թոռը մահափորձ են կատարել։ Թոռնուհու վերջին այցից հետո դերասանուհին բնակարանում սնդիկի գնիկդներ է հայտնաբերել և իրեն վատ զգացել։ Ընդ որում, այս տարվա մարտին դերասանուհին իր բնակարանում արդեն իսկ սնդիկ էր հայտնաբարել ու մեղադրել թոռնուհուն։

Սվետլանա Սվետլչինայան մեծ հայտնիություն է ստացել Լեոնիդ Գայդայի «Ադամանդե ձեռքը» ֆիմում Աննա Սերգեևնայի դերով։ Խաղացել է «Հանդիպման վայրը չի կարելի փոխել», «Գարնան տասնյոթ ակնթարթ» և բազմաթիվ այլ ֆիլմերում։