«Մենք իրար Արցախում գտանք». Մարջան Ավետիսյանի գրառումը՝ Ռոզի Ավետիսովայի 33-ամյակի առթիվ

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր դառնում է 33 տարեկան: Դերասանուհի Մարջան Ավետիսյանն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել նրա հետ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից, որն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Իմ սիրուն Ռոզ, շնորհավոր ծնունդդ: Ռոզ ջան, Շուշին, Քարին տակը, Պիտաչոկը, ժենգյալով հացը (էն, որ ես մինչև վերջ էի ուտում, դու կեսը), Ստեփանակերտն ու ամբողջ Արցախը հավերժ ասոցացվում են քեզ հետ: Մենք իրար Արցախում գտանք. իրար գտանք, Արցախը՝ …:

Շնորհակալ եմ ընկերուհիս, այդ սիրուն օրերի համար։

Քեզ համար երջանկություն եմ ուզում ու խաղաղություն շուրջդ` երջանկությունդ վայելելու համար»,- գրել է նա: