Ծննդյան խնջույքից հետո Վիկտորյա Բոնյան ստիպված է եղել շտապ օգնություն կանչել

Հեռուստահաղորդավարուհի, «Դոմ 2» նախագծի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյան ծննդյան 41-րդ տարեդարձից անմիջապես հետո շտապ օգնություն է կանչել Դուբայում։
Այդ մասին Բոնյան հայտնել է ինստագրամյան էջի Stories բաժնում։
«Ծննդյան օրն ավարտվել է բժշկով ու շտապ օգնությամբ։ Ինչպե՞ս է այսպես պատահում։ Պատմում եմ՝ 41 տարին բոլորել է, և վերջ, անմիջապես բժշկի ենք կանչում։ Հիմա ներարկում կանի»,- պատմել է Բոնյան։

Հաղորդավարուհին նշել է, որ ցավերն իրեն տանջում են երեկվանից և ցույց է տվել, թե ինչպես է այլազգի բժիշկը դեղը հավաքել ներարկիչի մեջ՝ ներարակում կատարելու համար։
Մյուս հրապարակմամբ Բոնյան պատմել է, որ ցավերն արդեն անցել են։