Դենիելի Ռեդքլիֆը բացատրել է, թե ինչու նա էջեր չունի սոցցանցերում

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը հյուրընկալվել է Շոն Էվանսի YouTube-յան Hot ones շոուին, որտեղ հայտնիները հարցազրույցի ժամանակ կծու սոուսներով թևիկներ են ուտում, իսկ դերասանը պատմում է՝ ինչու մինչեւ հիմա ոչ մի սոցիալական ցանցում նա չկա:

Երբ հաղորդավարը հարցնում է, թե ինչու «Հարի Փոթերի» մասին ֆիլմերի աստղը չի օգտվում սոցիալական ցանցերից, Ռեդքլիֆը պատասխանում է. «Ես կցանկանայի ասել, որ ինչ-որ լուրջ և լավ մտածված պատճառ ունեմ, բայց դա այդպես չէ»:

Դերասանի խոսքով՝ ինքը «մտածել է Twitter-ում օգտահաշիվ բացելու մասին», բայց դա չի արել այն պատճառով, որ չէր կարողանա անտեսել հեյթերների խոսքերը։

«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ եթե գրանցվեի, բոլորն այս շարքից պատմություններ կպատմեին․ «Դենիել Ռեդքլիֆը վիճել է Twitter – ում պատահական օգտատիրոջ հետ», – բացատրել է նա: «Փառք Աստծո, որ երբ երիտասարդ էի, ես նույնիսկ չէի հետաքրքրվում, թե ինչ են գրում իմ մասին համացանցում»:

Նա խոստովանել է, որ կցանկանար իր մասին կարդալ միայն լավը, այլ ոչ թե դառնալ ինտրիգների եւ սադրանքների մասնակից, որոնք ծավալվում են համացանցում:

«Հարրի Փոթերի» անձնակազմի դերասանի գրեթե բոլոր գործընկերները կան սոցցանցերում։ Նոյեմբերին նրանց միացավ Ռուպերտ Գրինտը (Ռոն Ուիզլի), ով Instagram-ում էջ է բացե։
Ընդամենը չորս ժամվա ընթացքում դերասանին բաժանորդագրվել է ավելի քան մեկ միլիոն օգտատեր: Գրինտը բաժանորդների թվով անմիջապես ռեկորդակիր է դարձել այս սոցցանցում։