Մահացել է դերասան, բեմադրիչ Տիգրան Գևորգյանը

Կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ Տիգրան Գևորգյանը:
Այս մասին տեղեկացնում է Կապանի դրամատիկական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Կապանի դրամատիկական թատրոնի անձնակազմն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում դերասանի հարազատներին, ընկերներին և ուսանողներին, ովքեր խոստովանում են՝ թատրոնի, արվեստի նկատմամբ սերը նաև իրենց ավագ ընկերոջից են ժառանգել»,-ասվում է հաղորդագրությունում: