Մահացել է «Հինգերորդ տարրը» ֆիլմի դերասան Թոմ Լիստեր կրտսերը

Հայտնի է դարձել, որ Հոլիվուդում մահացել է դերասան Թոմ Լիստեր կրտսերը։ Նրա մարմինը գտել են Լոս Անջելեսի իր տանը։ Նա մի քանի օր կապ չի հաստատել իր ընկերների հետ, որոնք էլ դիմել են ոստիկանություն։ Հայտնի է, որ դերասանը կապի մեջ չի եղել չորեքշաբթի օրվանից։

Իրավապահ մարմիններն այցելել են բնակարան և նրան մահացած գտել։ Նրանք հայտնել են, որ 62-ամյա արտիստի մահը տեղի է ունեցել բնական պատճառներով։ Թոմ Լիստեր կրտսերի հանկարծակի մահը շոկային է եղել նրա հարազատների ու ընկերների համար։

Հիշեցնենք, որ Թոմ Լիստեր կրտսերը հայտնի է իր էպիզոդիկ դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հինգերորդ տարրը» և «Մութ ասպետը»: Նա նկարահանվել է նաև հոլիվուդյան այլ հայտնի ֆիլմերում, հայտնում է TMZ-ը։