Անվանվել են 2020 թվականի ամենահայտնի սերիալները

Կինոյի IMDb ամենախոշոր տվյալների բազան անվանել է 2020 թվականի ամենադիտված հեռուստասերիալները:
Առաջին տասնյակում ընդգրկված են «Տղաները», «Թղթե տուն», «Խավար», «Օզարկ», «Մանդալորացին», «Թագուհու քայլը», ««Հովանոց» ակադեմիան», ««Վայրի Արևմուտքի» աշխարհը», «Կախարդը», «Թագ» սերիալները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Netflix-ն անվանել է իր պատմության մեջ ամենադիտված մինի-սերիալը։
«Ռեկորդային 62 միլիոն օգտատեր նախընտրել է դիտել «Թագուհու քայլը» առաջին 28 օրվա ընթացքում՝ դարձնելով այն մինչ օրս ամենադիտված մինի-սերիալը»,- ասվում էր  հաղորդագրությունում: