Բեյոնսեի 8-ամյա դուստրն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի

Երգչուհի Բեյոնսեի և ռեփեր Jay-Z-ի դուստրը՝ Բլյու Այվի Քարթերը, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։
Այս մասին հայտնի է դառնում մրցանակի հավակնորդների նորացված ցանկից։
Ութամյա աղջիկը Wizkid-ի, Saint Jhn-ի և իր աստղային մայրիկի հետ մասնակցել է Brown Skin Girl երգի ձայնագրությանը:
Ստեղծագործությունը 2019 թվականին դարձել է «Առյուծ արքա» ֆիլմի սաունդթրեքը։
Այժմ այդ երգի տեսահոլովակը «Գրեմմի»-ի վարկածով հավակնում է տարվա տեսահոլովակի կոչմանը։
«Գրեմմի» մրցանակը շնորհվում է 1959 թվականից։ 63-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 31-ին։