Երգիչ Դանիել Դեքերը կոպիտ կերպով պատասխանել է ադրբեջանցի օգտատիրոջը

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը պատերազմի ողջ ընթացքում Երեւանում էր՝ աջակցելով Հայաստանին ու Արցախին, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցի օգտատերերից մեկի մեկնաբանությանն ու ներկայացրել իր կոշտ պատասխանը նրան. «Այսօր մի ադրբեջանցու կողմից այսպիսի մեկնաբանության եմ հանդիպել` «Մենք Հադրութը մեկ ամիս առաջ ենք ազատագրել, հիմա, պարզապես, այնտեղ հայերից վերջին «Մոհիկաններն» են մնացել, որոնք անտառներում թաքնված հանցագործություններ են իրականացնում»:
Իմ պատասխանը հետևյալն էր. «Ազատագրեցի՞ք: Նկատի ունեք խաղաղ բնակիչներին սպանե՞լը, հիվանդանոցներ պայթեցնե՞լը, զինվորներին տանջե՞լը և անտառները հրդեհե՞լը: Այդպե՞ս եք դուք բնութագրում «ազատագրումը»»: