Marvel-ը ներկայացրել է միանգամից երեք սերիալի թրեյլեր

Համացանցում հրապարակվել են Marvel-ի սպասվող երեք սերիաների թրեյլերները, որոնք կհայտնվեն Disney+ հարթակում: Խոսքը գնում է Թոմ Հիդլսթոնի հետ «Վանդա-Վիժն»-ի, «Բազեն և Ձմեռային զինվորը»-ի ու «Լոկիի» մասին:

Wanda Vision-ի երկրորդ թրեյլերում սուպերհերոսներ Ալ Կախարդը (Էլիզաբեթ Օլսեն) և Վիժնը սկսում են նոր, իրենց կարծիքով, իդեալական և հանգիստ կյանք փոքր քաղաքում: Ինչ-որ պահի ամուսինները հայտնաբերում են, որ իրենց իրականությունն այն չէ, ինչ թվում է:

 

«Բազեն և Ձմեռային զինվորը» ֆիլմում գործողությունը ծավալվում է «Վրիժառուներ» (2019) բլոկբաստերում ցուցադրված իրադարձություններից հետո: Հիմա Սեմ Ուիլսոնը (Բազե) մնում է փրկել աշխարհը այն բանից հետո, երբ Սթիվ Ռոջերսը նրան նշանակեց նոր Կապիտան Ամերիկա:

«Լոկի» սերիալում հեռուստադիտողները իմանում են, թե ինչ է պատահել Տոռի եղբոր հետ «Վրիժառուները» ֆիլմի վերջին մասից հետո : Հիդլսթոնի հերոսը երկար ճանապարհ ունի տարածության և ժամանակի միջով`իր սխալները շտկելու համար: