«Պիտի հիշենք սերնդեսերունդ յուրաքանչյուրիդ անունն ու արյունը. ձեր արյամբ է գծված մեր անսահման երկրի «սահմանը»». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է տեղադրել ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների նախօրեին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն երթից և գրել․

«Եվ կփարատվի խավարը ձեզնով, որովհետև լույս էիք և ձեր լույսով լիացրիք երկինքն ու ցրեցիք խավարն ու անտարբերությունը:

Ու պիտի հիշենք սերնդեսերունդ յուրաքանչյուրիդ անունն ու արյունը, ավյունն ու աճյունը, անհունն ու անունը: Դուք եք հայոց պետականությունն ու պետությունը, ու ձեր արյամբ է գծված մեր անսահման երկրի «սահմանը»: Ուրեմն տեր պիտի կանգնենք բոլորով, որ Տերը մեզ չլքի ու սերը ձեր հետ բերի: Ձեր արյանը մաքուր, պիտի մեր գործով արժանի լինենք՝ հայրենիքը պահելով ու այլևս նման ողբերգական սխալներ թույլ չտալով:

Դուք մեզ գուցե և ներեք, մենք մեզ պիտի ներել կարողանանք:

Լույսերի խտացում կա տիեզերքում՝ Աստծո աջին, երկիրս՝ խավարած ու խոցոտ, բայց չհանձնվող՝ իր հավերժական լույսերին նայող»:

Կից Նազենին նաև նշել է «փա՛ռք մեր հերոսներին», «փա՛ռք հավերժ ողջերին», «խաղաղ հոգիներ», «հերոսներն անմահ են» հեշթեգերը: