Բեռլինի կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով մասամբ առցանց կանցկացվի

Բեռլինի միջազգային կինոփառատոնը, որն ավանդաբար անցկացվում է փետրվարի վերջին, կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկու ձևաչափով կանցկացվի։
Մարտին առցանց ձեւաչափով կանցկացվի փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին՝ լայն հանրության համար ֆիլմերի բաց ցուցադրությունը, հայտնել են փառատոնի կազմակերպիչները։ Մրցութային ֆիլմերի ընտրությունը կշարունակվի։
Ծրագիրը կհրապարակվի փետրվարին և մարտին կներկայացվի եվրոպական առցանց կինոշուկայում։
Միջազգային ժյուրին ֆիլմերը կդիտի Բեռլինում եւ կընտրի մրցանակակիրներին։
Ամռանն ընտրված ֆիլմերը կներկայացվեն հանրությանը։ Ամառային միջոցառման սկզբում Բեռլինալեն հանդիսավոր բացում է ծրագրում։