Այսօր գտնված 6 զինծառայողներից մեկը դերասանուհի Իրինա Այվազյանի հարազատ եղբայրն է

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դերասանուհի Իրինա Այվազյանի ընտանիքը հոկտեմբերի 12-ից լուր չուներ նրա հարազատ եղբորից՝ Արսենից: Երեկ գտնված 6 զինծառայողնրից մեկն Իրինայի եղբայրն է: Հարազատները նրանցից լուր չեն ունեցել 70 օր:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին հաստատել է լուրը: Նա ոգևորությամբ սպասում էր եղբոր հետ հանդիպմանը, դերասանուհին նաև հասցրել էր խոսել նրա հետ: