Պուտինը հայտնել է իր ամանորյա ցանկության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կիսվել է իր ամանորյա ցանկությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ՌԴ ղեկավարն իր ցանկության մասին հայտնել է երկուշաբթի երեկոյան, երբ դուրս է եկել զբոսնելու Չելյաբինսկի 9-ամյա բնակիչ Դիմայի հետ: Պուտինը տղայի երազանքը կատարել էր «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակներում:

Տղայի՝ Կարմիր հրապարակում՝ Կրեմլի հարևանությամբ, հոկեյ խաղալու ցանկությունը կատարելուց հետո, արդեն հրաժեշտ տալիս սահադաշտում գտնվող փոքրիկ աղջնակը Պուտինին հարցրել է, թե ինչ երազանք է նա պահել Նոր տարվա համար:

Նախագահը սկզբում նշել է, որ դեռ չի մտածել, սակայն արագ կողմնորովելով ասել է. «Որ բոլորն առողջ լինեն»: