Լիլիթ Մուրադյանը բալիկի է սպասում (լուսանկար)

Հաղորրդավարներ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ Ընտանիքում սպասվող համալրման մասին Instagram-յան էջում արված գրառմամբ հայտնել է Լիլիթը։

«Այո, մեր ընտանիքում շուտով համալրում կլինի, շնորհակալ եմ անչափ բոլոր ջերմ խոսքերի եւ մաղթանքների համար, խոստանում եմ, որ անպայման գրառում կանեմ թե ինչ ապրումների միջով եմ անցել այս ընթացքում, հիմա կարեւորը իմ եւ երեխայիս առողջությունն է։ Բոլոր ապագա մայրիկներին խնդրում եմ՝ մտածեք միայն ձեր մասին»,- գրել է նա։