«Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում». Գուրգեն Դաբաղյանի դստեր առաջին լուսանկարները

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը, Ինստագրամի իր էջում հրապարակել է դստեր՝ 5-ամսական Շուշաննայի լուսանկարները՝ առաջին անգամ ցույց տալով նրա դեմքը:

«Ծանոթացեք իմ Շուշաննայի հետ: Ճիշտ է, նա այստեղ շատ փոքրիկ է, բայց պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով, հարգելով մեր հերոսներին, մեր բալիկի լուսանկարները չէի հրապարակում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Գուրգենի և Իննայի առաջնեկը ծնվել է հուլիսին, նրանք երեխային անվանակոչել են Գուրգենի մայրիկի պատվին: Զույգը նախընտրել էր գաղտնի պահել բալիկի ծննդի մասին լուրը և այդ մասին հայտնել միայն սեպտեմբերին: Ծնողները մեծ խնջույք էին կազմակերպել Շուշաննայի երկու ամսականի առթիվ: