Արամեի և Աննայի որդու 1-ամյակն ու ատամհատիկը. ինչ մասնագիտություն է ընտրել երեխան

Երգիչ Արամեի և երգչուհի Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը, երեկ դարձել է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները նրա համար «Սառցե սիրտը» մուլտֆիլմի թեմայով խնջույք են կազմակերպել, որի ընթացքում իրականացրել են նաև ատամհատիկի արարողությունը: Ինչպես պարզ է դառնում երգչուհու Ինստագրամի էջի Stories բաժնից, փոքրիկ Մարատն ընտրել է արտիստի մասնագիտությունը:

Աննան նաև Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու հետ՝ փակելով նրա դեմքը, և գրառում արել:

«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, այն դրականի համար, որ մեզ մաղթել եք: Թո՛ղ այդ ամենը կրկնապատկված վերադառնա ձեզ, թո՛ղ ձեր երեխաները երջանիկ ու առողջ լինեն և, ամենակարևորը, թո՛ղ խաղաղ երկինք լինի բոլորիս գլխավերևում» ,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Արամեն և Աննան ամառվանից բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում: Ամուսինները տեղափոխվում են որոշ ժամանակով՝ փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելու, ինչպես նաև Արամեի աշխատանքային գործերի համար: Աննան ընդգծել էր, որ իրենք չեն արտագաղթում:

Հավելենք, որ զույգի առաջնեկը՝ Աննա-Մարիան, 3 տարեկան է: