Դալիթան՝ նոր, համարձակ ֆոտոշարքի ու ապագա ծրագրերի մասին

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դալիթա Ավանեսյանը հետաքրքիր ֆոտոշարքով է ներկայացել:
Showbiz.am կայքի հետ զրույցում երգչուհին ասաց, թե ինչպես առաջացավ համարձակ ֆոտոշարքի մտահղացումը։

«Միտքը ծագեց մայրիկիս ու իմ քննարկումների ընթացքում, որից հետո նաև գաղափարը քննարկեցինք լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ։ Երեքով հասկացանք որ սպիտակ գույնը պետք է գերակշռի, քանի որ այն խաղաղության, պարզության և բարության գույն է»,-պատմում է նա։

Նշենք, որ դեռևս փետրվար ամսից Դալիթան նկարահանվում է հայ-ամերիկյան «Purgatory» սերիալում, որի առաջին եթերաշրջանն արդեն ցուցադրվել է միջազգային Apple TV և PopStar հարթակներում։
Ապագա ծրագրերի մասին խոսելով՝ երգչուհին հայտում է, որ կնկարահանվի հայկական արտադրության մանկապատանեկան ֆիլմում, իսկ երաժշտության ոլորտում՝ կհամագործակցի իտալաբնակ մի երաժշտի հետ։

«Բոլորիս համար ծանր ժամանակաշրջանից հետո, կարծես թե մշակութային կյանքը կամաց-կամաց սկսում է վերականգնվել։ Պատերազմի և համաճարակի պատճառով հետաձգվեցին մի շարք աշխատանքներ, ես նույնպես անմասն չմնալով այդ դժվարին օրերի ազդեցություններից փորձում եմ կենտրոնանալ ստեղծագործական և ուսման ոլորտներում»,– եզրափակում է իր խոսքը Դալիթան։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան