Անաստասիա Ռեշետովան ակնարկել է Տիմատիից բաժանվելու պատճառների մասին

37-ամյա Տիմատին և 24-ամյա Անաստասիա Ռեշետովան բաժանվել են դեռևս սեպտեմբերի սկզբին: Այդ ժամանակ նախկին սիրեցյալները միայն հայտնել էին, որ բաժանվել են` մնալով լավ ընկերներ, և միասին դաստիարակելու են որդուն` Ռատմիրին, ով նոյեմբեին դարձել է 1 տարեկան:
Ընդ որում, երկրպագուները մինչև հիմա գուշակում են, թե ինչն է դարձել ռեփերի և մոդելի հարաբերությունների խզման իրական պատճառը։ Վերջերս Անաստասիան storis բաժնում, պատասխանելով հետևորդների հարցերին, ասել է իր կարծիքը, թե ինչու են շատ զույգեր բաժանվում երեխայի ծննդյան առաջին տարում` այդպիսով ակնարկելով իր և Տիմատիի բաժանման պատճառների մասին:

«Այդպես հաճախ է պատահում, քանի որ նրանք պատրաստ չեն իրենց կյանքում նոր ժամանակաշրջանի. Երեխայի ծնունդը ոչ միայն տիեզերական ուրախություն է, այլև սթրես թե’ մայրիկի, թե’ հայրիկի համար: Մայրը ցնցված է անքուն գիշերներից, իսկ հայրը չի կարող հաշտվել այն բանի հետ, որ նա այլևս ընտանիքի ուշադրության հիմնական օբյեկտը չէ»,- պատասխանել է մոդելը: