«2021 թվականը թող լինի առանց հուսահատությունների և միասնության տարի»․ Էդգար Իգիթյան

Դերասան Էդգար Իգիթյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում նոր գրառում է կատարել, որում խոսել է հուսահաության և հույսի մասին՝ անդրադառնալով 2021 թվականից ունեցած իր սպասումներին։

«Հուսահատությունը մեր միջից կորզում է ամեն վառ եւ ուրախ բան, եւ թողնում է հոգու դատարկություն։ Հուսահատությունը սպանում է ձգտումը, առաջ բերում՝ հիվանդություն, պղտորում է հոգին եւ քարացնում սիրտը։ Հուսահատությունը նման է դեպի անդունդ իջեցնող աստիճանի։ Հիշե՛ք հույսը պահում է մեզ հուսահատության ժամանակ։ Հույսն ուսուցանում է, որ ուրախանալու պատճառ կա, անգամ երբ թվում է՝ մեր շուրջն ամեն ինչ խավար է։ Թող 2021 թվականը լինի առանց հուսահատությունների եւ միասնության տարի», – գրել է դերասանը։