Լերա Կուդրյավցևայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան հայտնել է, որ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։ Նա նորությունը հետևորդներին հայտնել է ինստագրամյան էջում՝ տեղադրելով թեստի արդյունքը։

«Ես նույնիսկ չէի կասկածում, որ կորոնավիրուս ունեմ։ Ես մի փոքր թուլություն ունեմ, գլուխս ցավում է, քիթս լցված է, ավելի ոչինչ։ Նույնիսկ մրսածության նման չէ, պարզապես կարծես հոգնել եմ»,- Ren.tv-ի հետ զրույցում ասել է նա։

Հաղորդավարուհին նշել է, որ թեստ է հանձնել Դուբայ մեկնելուց առաջ։ Սակայն այժմ արդեն ստիպված կլինի չեղարկել ճամփորդությունն ու տանը մնալ։

Նոր տարուց մի քանի առաջ Լերա Կուդրյավցևան հետևորդներին պատմել է 2-ամյա դստեր՝ Մարիայի ինքնազգացողության վատացման մասին։ Նա հայտնել է, որ երեխայի ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,5 աստիճան և հետևորդներից խորհուրդ էր հարցրել։