Ո՞վ է հայտնի դարպասապահի նոր ընկերուհին

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան նոր սիրավեպ է սկսել:

28-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է իսպանական «Գայթակղության կղզի» շոուի մասնակից Մայկա Ռիվերայի հետ: Մայկան հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ այդ շոուի ընթացքում առաջին փորձից դավաճանել էր իր ընկերոջը: Շոուի ընթացքում մասնակիցները անցնում են տարբեր փորձություններ՝ իրենց հարաբերությունները ստուգելու համար:

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան բաժանվել է իր առաջին կնոջից և ունի 2 զավակ: Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 23 հանդիպում: