Եթե այս ամենը Փաշինյանն արել է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ այդ թուղթն էլ չի ստորագրի․ Երվանդ Երզնկյան

Եթե մի քանի հոգի կան, որ հեռու են քաղաքականությունից, այդ մի քանի հոգուց մեկը ես եմ, գուցե դա լավ բան չէ, բայց 1988 թվականի հանրահավաքներից առ այսօր ոչ մի հավաքի չեմ մասնակցել, և դա չի նշանակում, որ ես չունեմ քաղաքացու դեմք։ Այս մասին մտավորականների հավաքի ժամանակ ասել է կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը։

Նրա խոսքով՝ տարիքի հետ մարդ սկսում է ավելի խոր մտածել և չտեսնել այն կարևոր հանգամանքը, որը կա այս շարժումների մեջ։

«Այսօր ես չեմ կարող չլինել այս հավաքին, քանի որ մեծամասամբ համակարծիք եմ մեծամասնության հետ։ Եթե փողոց դուրս չի գալիս այնքան մարդ, որքան որ կուզեինք, դա չի նշանակում, որ այդ մարդիկ չեն մտածում հայրենիքի մասին, ես էլ եմ նրանց մեջ։ Պարզ է, որ մենք անդունդի եզրին ենք կանգնած, և պետք է ինչ-որ բան անել, քանի որ վիճակը շատ ծանր է, իսկ ադրբեջանցիները մարդկանց քշում են իրենց տնից, իսկ մեր կառավարությունը ոչինչ չի անում։ Եկեք չմոռանանք համավարակը, մարդիկ դրանից էլ են վախենում և դուրս չեն գալիս»,- ասել է կոմպոզիտորը։

Դիտարկմանը, որ հունվարի 11-ին Փաշինյանը մեկնելու է Մոսկվա և ըստ մամուլի հրապարակումների՝ պետք է ստորագրի փաստաթուղթ, որը նախատեսում է տարածքներ գերիների դիմաց, Երվանդ Երզնկյանն ասաց, որ եթե այս ամենը Փաշինյանին արել է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ այդ թուղթն էլ չի ստորագրի։