Մահացել է «Սանտա Բարբարա» սերիալի դերասան Փիթեր Մարկը

94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, ով խաղացել է «Դինաստիա» և «Սանտա Բարբարա» սերիալներում։ Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանը կյանքից հեռացել է Լոս Անջելեսում գտնվող իր բնակարանում, նա մահացել է բնական ճանապարհով։

Ռիչմանը ծնվել է Ֆիլադելֆիայում 1927թ.-ին։ Նկարահանվել է «Սև խոլորձ» (1958), «Մերկ ատրճանակ 2 1/2. վախի բույրը» (1991), «Դինաստիա» (1981-1989), «Բևեռլի Հիլզ 90210» (1990-2000) և «Սանտա Բարբարա» (1984-1993) սերիալներում, որում մարմնավորել է Սիսի Քեփվելի կերպարը՝ դառնալով այդ դերի երկրորդ դերակատարը։