«Շնորհակալություն սիրո համար». Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ուրախ լուր և շնորհակալություն է հայտնել հետևորդներին։ Նա տեղեկացրել է, որ իր երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային 200 միլիոնի։
«Շնորհակալություն սիրո համար», – գրել է նա Instagram սոցիալական ցանցում և մի քանի գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել,որոնցում շագանակագույն սեղմիրանով է:

««Թագուհի», Հիանալի տեսք ունես», – գրել են բաժանորդները գրառման տակ։

Հնարավոր է` Քիմի բաժանորդների թվի ավելացումը կապված է նաև հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ նրա ապահարզանի մասին լուրերով:

Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՝ Կալիֆոռնիա ։ Նա հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և Քրիս Ջեների դուստրն է։ Քիմն իր մասին ասում է, որ ինքը կիսով չափ հայուհի է, մեկ քառորդով ՝ շոտլանդուհի, մեկ քառորդով ՝ հոլանդուհի։