Ռոմեո Բեքհեմն առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին – Showbiz.am

Ռոմեո Բեքհեմն առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին

Բեքհեմների ընտանիքը շարունակում է մեծացնել իր հզորությունը։ Մինչ ավագ սերունդը հիանում է ավագ Բեքհեմների հարաբերություններով, նրանց երեխաներն աստիճանաբար հավաքում են երկրպագուների իրենց բանակը Z սերնդի ներկայացուցիչներից: 21-ամյա Բրուքլին Բեքհեմի հանդեպ արդեն մեծ ուշադրություն է դարձվել, հատկապես Նիկոլոյ Պելտցի հետ հարսանիքի մասին լուրերից հետո, իսկ այժմ իր փառքն է վայելում 18-ամյա Ռոմեո Բեքհեմը, որն առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին: Բրիտանացու նորամուտը կայացել է իտալական L’Umo Vogue-ում։

Տարբեր սերունդներին նվիրված համարի համար Ռոմեո Բեքհեմին նկարահանել է Mert&Markus դուետը: Հրատարակության գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին պատմել է, որ իրենց նպատակն էր ցույց տալ իր անհատական ոճն ու ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ Ռոմեո Բեքհեմը Վիկտորիայի եւ Դեւիդ Բեքհեմների երկրորդ երեխան է, որը ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին: Իր 18 տարիների ընթացքում նա հասցրել է ապրել Մադրիդում, Լոս Անջելեսում եւ Լոնդոնում։ Սկզբում Վիկտորիան տղային թաքցնում էր լրագրողներից՝ նման պահվածքը պատճառաբանելով էպիլեպսիայով, որի նոպան կարող է ավելորդ ուշադրություն եւ ավելորդ սթրես առաջացնել: Աստիճանաբար Ռոմեոն սկսել է մոր հետ դուրս գալ, առավել հաճախ մայրը նրան իր հետ տանում էր ցուցադրությունների, իսկ որոշ ժամանակ անց նա նույնիսկ դարձել է Burberry-ի Սուրբծննդյան գովազդային արշավի դեմքը: Պատանի տարիքից Բեքհեմը զբաղվել է թենիսով եւ այժմ շարունակում է կատարելագործվել այս մարզաձեւում։ 16-ամյա տղայի ծնողները նույնիսկ նրան թենիսի դաշտ են նվիրել, որպեսզի նա կարողանա անընդհատ մարզվել։ Նա նաեւ երբեմն աշխատում է որպես մոդել:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Ոստիկանությունը Լեդի Գագային է վերադարձրել գողացված բուլդոգներին, որոնց համար երգչուհին կես միլիոն դոլար էր խոստացել

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի երկու ֆրանսիական բուլդոգները` Կոջին և Գուստավը, որոնց նախօրեին գողացել էր անհայտ անձը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Ֆոտոներ

«8-րդ դասարան էի, Գոռը եկավ հայրիկիս հետ խոսելու»․ Գոռի և Հրանուշի երկրորդ հարսանիքը՝ ամուսնության 10-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

17 տարի միասին, որից 10 տարին ամուսնացած․ դերասան Գոռ Հակոբյանն ու Հրանուշ Մնոյանը երեկ տոնել են իրենց ամուսնության 10-ամյակը։...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են Givenchy-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սուպերմոդելներ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են ֆրանսիական հեղինակավոր Givenchy ապրանքանիշի գարուն-ամառ 2021 հավաքածուի ֆոտոշարքում, հայտնում է Daily Mail-ը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Թոմ Բրեդին և Ժիզել Բունդխենը նշում են ամուսնության 12-ամյակը՝ սոցցանցերը ողողելով սիրառատ լուսանկարներով և գրառումներով

Ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդին և բրազիլիացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդխենը նշում են իրենց ամուսնության 12-ամյակը՝ սոցցանցերը «ողողելով»...
Ավելին