Մեթ Դեյմոնը միացել է «Տոր 4» ֆիլմի դերասանական կազմին

Մեթ Դեյմոնը միացել է «Տոր․ Սեր և որոտ»/Thor: Love and Thunder ֆիլմի դերասանական կազմին: Աստղը վերջերս է ժամանել Ավստրալիա, որտեղ շուտով կսկսվեն նկարահանումները:

Դեյմոնի ներգրավվածությունը հաստատել է նաև Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը. «Այն փաստը, որ Հոլիվուդի գերաստղ Մեթ Դեյմոնը միացել է մեր դերասաններին Նոր Հարավային Ուելսի նման խոշոր ֆիլմի նկարահանման հրապարակում, մեծ հաղթանակ է, որը կօգնի հազարավոր աշխատատեղեր ստեղծել Ավստրալիայի բնակիչների համար»:

Դերասանն ինքը ասել է, որ մի քանի ամիս կանցկացնի Ավստրալիայում: 2017-ին Դեյմոնը արդեն խաղացել է «Տորի» երրորդ մասում: Նա խաղացել է դերասանին, ով Լոկիին մարմնավորել է թատերական բեմադրության մեջ: Թե որքան մեծ կլինի նրա դերը չորրորդ մասում, անհայտ է: