Ռեփեր Jay Z-ին ստեղծել է հիմնադրամ՝ ի աջակցություն կանեփի սևամորթ արտադրողների

Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի Է որպես Jay Z, 10 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ Է ստեղծել կանեփ արտադրող սևամորթ ձեռնարկատերերին աջակցելու համար: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal թերթը:

Երաժիշտն այդ քայլը բացատրել Է դիսբալանսով, որը դիտվում Է մարիխուանայի արտադրության բիզնեսում: Ռասայական փոքրամասնության ներկայացուցիչներն ավելի հաճախ են հետապնդվում թմրանյութերի անօրինական շրջանառության համար: Նրանք չնչին մասն են կազմում այն ձեռնարկատերերի, որոնք վաստակում են օրինականացված թմրանյութերի միջոցով:

«Մենք ամենից շատ ենք տուժել թմրանյութերի դեմ պատերազմի պատճառով այն դեպքում, երբ Ամերիկան կարգավորեց իրադրությունը եւ ստեղծեց բազմամիլիարդանոց բիզնես»,- ասել Է Jay Z-ը:

Հիմնադրամը ղեկավարելու Է Jay Z-ն: