Սեուլում մահացած են գտել 26-ամյա դերասանուհի Սոն Յու Ջոնը

Սեուլում մահացած են գտել հայտնի դերասանուհի և մոդել Սոն Յու Ջոնին։
Հաղորդագրությունում նշվում է, որ Սոնը  կյանքից հեռացել է հունվարի 23-ին, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ։ Մահվան պատճառը չի նշվում։
26-ամյա Սոն Յու Ջոնը հայտնի էր «Դպրոց 2017», «Երազանք պահիր», «Ոսկե ծիածան» հեռուստասերիալներով։
Նա նաև նկարահանվում էր երաժշտական տեսահոլովակներում և հայտնի ապրանքանիշերի, այդ թվում Estée Lauder-ի եւ Baskin Robbins-ի գովազդներում։

Դերասանուհին նաև պաշտպանում էր սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքները։
Աստղը սոցիալական ցանցերում վերջին անգամ լուսանկար է հրապարակել Նոր տարվա նախօրեին։
Հիմա արդեն հրապարակման մեկնաբանություններում նրա երկրպագուները հարազատներին ու մտերիմներին աջակցության խոսքեր են գրում։