Ո՞ր մուլտֆիլմերի հասանելիությունն է սահմանափակել «Disney+»-ը ռասայական կարծրատիպերի պատճառով

«Disney+» սթրիմինգային ծառայությունը ռասայական կարծրատիպերի պատճառով սահմանափակել է մանկական հաշիվների հասանելությունը որոշել մուլտֆիլմերի։
Այժմ յոթ տարեկանից ցածր երեխաները չեն կարող դիտել «Փիթեր Փեն», «Ազնվազարմ կատուներ», «Դամբո», «Ջունգլիների գիրքը», «Լեդին և Թափառականը» մուլտֆիլմերը։
Մեծահասակների հաշիվների համար այդ ժապավենները հասանելի են, սակայն ուղեկցվում են նշմամբ այն մասին, որ ծրագիրը ներառում է բացասական պատկերում կամ դաժան վերաբերմունք մարդկանց, այս կամ յան մշակույթների ներկայացուցիչներին նկատմամբ։
«Disney+»-ի նախազգուշացման մեջ նշվում է նաև, որ այդ կարծրատիպերը ֆիլմերի արտադրության պահին սխալ են եղել և հիմա էլ շարունակում են սխալ մնալ։
«Այդ բովանդակությունը ջնջելու փոխարեն մենք ցանկանում ենք ընդունել դրա բացասական ազդեցությունը, դրանից դասեր քաղել և միասին սկսել առավել ներառական ապագա ստեղծել»,- ասված է նշման մեջ։
Ավելի վաղ «Disney+»-ը նախազգուշացումներ է ավելացրել մուլտֆիլմերում էթիկային չհամապատասխանող տեսարանների մասին։ Նմանատիպ նշումներ հայտնում են «Փիթեր Փեն», «Դամբո», «Երեւկայություն», «Լեդին և Թափառականը» ժապավեններից առաջ։

  800