Լետիցիա Կաստան և Լուի Գարելը շուտով ծնողներ կդառնան

Եվրոպական ԶԼՄ-ները հաղորդում են, որ 42-ամյա Լետիցիա Կաստան պատրաստվում է կրկին մայրիկ դառնալ: Հայտնի դերասանուհուն Փարիզում լուսանկարել են պապարացիները, և կադրերում հստակ երևում է նրա կլորացված փորիկը: Լուսանկարներն արդեն հայտնվել են Voici ամսագրի նոր համարի շապիկին։
Նշենք, որ Լետիցիան արդեն ունի երեք երեխա:
37-ամյա Լուի Գարելը նույնպես դուստր ունի, բայց նա աղջկա հարազատ հայրը չէ: Գարելը Սենեգալից որդեգրելէ փոքրիկին 2009 թվականին, երբ ամուսնացած էր դերասանուհի Վալերյա Բրունի-Թեդեսկի հետ:
Հիշեցնենք, որ Լետիցիան և Լուի Ստալը հանդիպել են 2015-ին, իսկ 2017-ին Կորսիկայում տեղի է ունեցել սիրահարների հարսանիքը:
Լետիցիայի հղիության մասին ԶԼՄ-ների այս հաղորդագրությունները զույգը դեռ չի մեկնաբանել: