Project LA-ն երկրպագուներին է ներկայացրել «Հնչում են օրերը» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Project LA-ի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է տեսահոլովակի հետ կապված հետաքրքիր մանրամասների և նոր ծրագրերի մասին:
«Տեսահոլովակը մենք չենք նկարահանել, այլ՝ մեր երկրպագուները»,- պատմում է Սուրենն ու հավելում,-«Տեսահոլովակը նկարահանողին՝ Աբրահամին, ես անձամբ չեմ ճանաչում:
Հաճելի անակնկալ էր մեզ համար: Իրենց նախաձեռնությամբ նկարել են երիտասարդները, լավ աշխատանք են արել: Մենք էլ որոշեցինք մեր կողմից տեղադրել մեր էջում ու ոգևորել նրանց: Տեսահոլովակի հերոսն էլ հենց Աբրահամն է»:
Սուրենը նաև նշում է, երգի հեղինակը՝ Project LA-ի հիմնադիր Լևոն Արևշատյանը ևս ողջունել է Աբրահամենց նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ ուրախալի փաստ է, որ ստեղծագործությունը հասցրել է սիրվել:
Պրոդյուսերը նշեց, որ գործիքավորումը կատարել են Վահրամ Յանիկյանն ու Էդգար Հայրապետյանը:
Սուրեն Սահակյանը երկրպագուներին հայտնում է, որ շուտով Project LA-ն կներկայացնի իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Ռեքվիեմ» երգի հիման վրա:
«Երգը նվիրված է Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում նահատակված մեր տղաների հիշատակին: Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Նրա հետ առաջին անգամը չէ, որ համագործակցում ենք: Երգն այնքան հզոր ու հուզիչ ստացվեց , որ որոշեցինք վիզուալիզացիա ավելացնել: Շուտով պրեմիերան կլինի»,- ասում է Սուրենը:
Պրոդյուսերը նաև պատմում է, որ 2020 թվականը ծանր տարի էր նաև արվեստի գործիչների համար: Ստեղծագործական թիմն աշխատանքերը ստիպված հարմարեցնում էր նոր պայմաններին:
«Անգամ ձայնագրությունները կատարում էինք տանը: Շատ խնդիրներ եղան, հետո կարանտինին հաջորդեց պատերազմը…»,-ցավով նշում է նա:
Սուրենը ասում է , որ և ՛ երկրպագուները, և ՛ երաժիշտները կարոտով են սպասում ապագայում կենդանի համերգներին:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան