Որտե՞ղ է հանգստանում գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը. լուսանկարներ

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ հանգստանում է Աղվերանում։ Նա Instagram-ի իր էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Կադրերից մեկում գեղեցկուհին ամուսնու և երկու երեխաների հետ է, մյուսում`մենակ։ Լուսանկարում գեղեցկուհին վառ դեղին սպորտային հագուստով է ու նույն գույնի ձմեռային բաճկոնով։
Լուսինեի հետևորդներին շատ են դուր եկել լուսանկարները, նրանք մի շարք հաճոյախոսություններ են ուղղել գեղեցկուհուն։

«Տարվա բոլոր եղանակներին համահունչ ու շատ հմայիչ։ Արևոտ եք։ Ինչ սիրուն եք»,–գրել են նրանք։

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը՝ Արիանան, 4 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։